Այգում լեռնային առյուծը հարձակվել է հինգ տարեկան երեխայի վրա

Այգում լեռնային առյուծը հարձակվել է հինգ տարեկան երեխայի վրա

Կալիֆորնիայի Սանտա Մոնիկա լեռներում հինգ տարեկան տղան ծնողների հետ զբոսնելիս հարձակման է ենթարկվել լեռնային առյուծի կողմից։ հայտնում է NBC-ն։ Զբոսաշրջային խմբի կազմում հինգ տարեկան տղա ունեցող ընտանիքը գտնվում էր ազգային պարկի թույլատրված տարածքներից մեկում։ Երեխաները խաղում էին պիկնիկի սեղանի մոտ, երբ թփերի միջից անսպասելիորեն պուման դուրս է  թռել և հարձակվել նրանցից մեկի վրա։

 

Մեծահասակները վախեցրել են գիշատչին, տուժածին ուղղաթիռով տեղափոխել են Նորթրիջ հիվանդանոցի բժշկական կենտրոն, իսկ զննությունից հետո բաց են թողել ամբուլատոր բուժման։ Ռեյնջերները գտել են պումային և ստիպված են եղել վերացնել կենդանուն։