Կաբարդինո-Բալկարիայում սուր աղիքային վարակի բռնկում է տեղի ունեցել

Կաբարդինո-Բալկարիայի Բակսան քաղաքում սուր աղիքային վարակի բռնկումը 70 մարդու հոսպիտալացման է հանգեցրել, հայտնում է շրջանի առողջապահության նախարարությունը։ « «Բաքսան քաղաքում սուր աղիքային վարակի բռնկման պատճառով հանրապետության բժշկական կազմակերպություններում այս պահին ստացիոնար բուժում է ստանում 70 մարդ»,- ասվում է հաղորդագրությունում։ Հոսպիտալացվածների վիճակը միջին ծանրության է։
Իր հերթին, հանրապետության դատախազությունը հայտնել է, որ ավելի քան երկու հարյուր մարդ դիմել է բժշկական օգնության։ Նրանցից 63 տուժած հոսպիտալացվել է, այդ թվում՝ 56 երեխա։ Երկու դպրոցական և երկու նախադպրոցական կազմակերպություններ, ինչպես նաև մեկ վարժարան դադարեցրել են իրենց աշխատանքը։ Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել սպառողների կյանքի և առողջության անվտանգության պահանջներին չհամապատասխանող ծառայությունների մատուցման հոդվածով։ Գերատեսչության տվյալներով՝ թունավորման պատճառով հոսպիտալացվել է 30 մարդ, որից 27-ը՝ անչափահաս։