Կամչատկայում 5,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Կամչատկայում 5,3 մագնիտուդ երկրաշարժ է գրանցվել, հայտնում է ՌԴ ԳԱ երկրաֆիզիկական ծառայության Կամչատկայի մասնաճյուղի կայքը։
Երկրաշարժը տեղի է ունեցել 36 կիլոմետր խորության վրա:
Պետրոպավլովսկ-Կամչատսկիի բնակիչները ցնցումներ են զգացել մինչև երեք բալ ուժգնությամբ։ Ցունամիի սպառնալիք չի հայտարարվել։