Բժիշկը զգուշացրել է «արևային» վիտամինի վտանգավորության մասին. մանրամասներ

Բժիշկը զգուշացրել է «արևային» վիտամինի վտանգավորության մասին. մանրամասներ

Աշնանն ու ձմռանը մարդկանց մոտ ավանդաբար նկատվում է վիտամին D-ի պակաս: Այն սովորաբար ստանում են արևի լույսի ազդեցության տակ, սակայն ցուրտ սեզոնին դա դժվարանում է: Սովորաբար պակասը փոխհատուցվում է դեղագործական դեղամիջոցների օգնությամբ։

Ինչպես պարզաբանել է թերապևտ Վիկտոր Լիշինը «Գորոդովոյ» պորտալին տված հարցազրույցում, այս վիտամինը հասանելի է կաթիլների, պարկուճների և սփրեյի տեսքով։ Բոլորը բավականին լավ են ներծծվում օրգանիզմի կողմից։

«Այսպիսի սննդային հավելումներ ընդունելիս պետք է հիշել այն, որ վիտամին D3-ը կալցիումի ձև է: Իսկ մեծ չափաբաժիններով հաճախ վնաս է հասցնում առողջությանը։ Անոթներում կարող են նստվածքներ առաջանալ, երիկամներում՝ քարեր»,- զգուշացրել է բժիշկը։

Հետևաբար, չպետք է անմիտ կերպով ընդունել այս դեղամիջոցներից որևէ մեկը: Նախ անհրաժեշտ է խորհրդակցել բժիշկների հետ: