Ինչո՞ւ է «Ընկերներ»-ի դերասանական կազմը բացակայել 75-րդ «Էմմի» մրցանակաբաշխությունից

«Ընկերներ»-ի դերասանական կազմը բացակայել է 75-րդ «Էմմի» մրցանակաբաշխությունից, որի ժամանակ հարգանքի տուրք է մատուցվել նրանց գործընկեր Մեթյու Փերիի հիշատակին։
Այս մասին գրել է Hollywood Reporter-ը՝ գործադիր պրոդյուսերների խոսքերին հղում անելով։
Հրատարակության զրուցակիցների խոսքով՝ որոշվել է չհրավիրել Ջենիֆեր Էնիսթոնին, Քորթնի Քոքսին, Լիզա Կուդրոուին, Մեթ Լեբլանկին և Դեյվիդ Շվիմերին այն պատճառով, որ նրանք շատ ծանր են տանում դերասանի մահը։
Դիտարկվել է շոուի դերասանական կազմին հրավիրելու հնարավորությունը, սակայն ավելի ուշ կազմակերպիչները որոշել են հրաժարվել այս գաղափարից՝ հաշվի առնելով Փերիի հետ նրանց սերտ կապերը։
54-ամյա Մեթյու Փերին մահացել է 2023 թվականի հոկտեմբերի 28-ին՝ կետամինի սուր ազդեցության հետևանքով։