Ո՞ր մթերքներից հրաժարվել որովայնի ճարպից ազատվելու համար

Սննդաբան Մայքլ Մոսլին կոչ է արել հրաժարվել որոշ մթերքներից, որոնք կօգնեն ազատվել որովայնի ճարպից: Գրել է Daily Mirror-ը։
Մոսլին նշել է, որ երբ փորձում են նիհարել, շատերը նկատում են, որ ստամոքսի ծավալն ավելի դանդաղ է նվազում, քան մարմնի մյուս մասերը։
Նրա խոսքով՝ պատճառն այն է, որ որովայնի օրգանների շուրջը կուտակվում է ներքին օրգանների ճարպը, որն ավելի դանդաղ է այրվում, քան ենթամաշկային ճարպը։ «Բարեբախտաբար, բժշկական և սպորտային գիտության առաջընթացը ցույց է տվել, որ կա այս գործընթացը փոխելու ճանապարհ», - ասել սննդաբանը:
Գոտկատեղում նիհարելու համար դիետոլոգը խորհուրդ է տվել շաքարավազ օգտագործել շաբաթական երկու անգամից ոչ ավել, ինչպես նաև սննդակարգից բացառել այն բոլոր մթերքները և ըմպելիքները, որոնք պարունակում են ավելի քան 5 տոկոս շաքար։
«Բացի այդ, պետք է խուսափել վերամշակված ածխաջրերից ու սպիտակ ալյուրից պատրաստված հացն ու մակարոնեղենը փոխարինել շագանակագույն բրնձով և քինոայով»,- եզրափակել է Մոսլին։