Առնոլդ Շվարցենեգերի որդին կնկարահանվի «Սպիտակ լոտոսի» երրորդ սեզոնում

Ամերիկացի դերասան, Միացյալ Նահանգների Կալիֆոռնիա նահանգի նախկին ղեկավար Առնոլդ Շվարցենեգերի որդին՝ Պատրիկը, կնկարահանվի «Սպիտակ լոտոս» սերիալի երրորդ սեզոնում։ Գրել է The Hollywood Reporter-ը։
Շոուի դերասանական կազմին միանում են նաև Ուոլթոն Գոգինսը, Սառա Քեթրին Հուքը և Էմի Լու Վուդը։ Սերիալի նկարահանումները տեղի կունենան Կոհ Սամույում, Պհուկետում և Բանգկոկում և նրանց շրջակայքում։
HBO-ն աշխատում է Թաիլանդի զբոսաշրջության վարչության հետ՝ սեզոնը նկարահանելու և գովազդելու համար։
«Սպիտակ լոտոս» ( անգլ. ՝ White Lotus ) ամերիկյան կատակերգական-դրամա հեռուստասերիալե նկարահանվում է ռեժիսոր Մայք Ուայթի գլխավորությամբ։ Առաջին սեզոնը թողարկվել է 2021 թվականին, երկրորդ սեզոնի պրեմիերան եղել է 2022 թվականի հոկտեմբերի 30-ին։ Շոուն ստացել է 10 «Էմմի» մրցանակ և «Ոսկե գլոբուս» անվանակարգ։