ԱՄՆ-ը փակում է իր օդային տարածքը ՌԴ ինքնաթիռների համար

ԱՄՆ-ը փակում է իր օդային տարածքը ՌԴ ինքնաթիռների համար

Ամերիկյան իշխանությունները փակում են երկրի օդային տարածքը Ռուսաստանի Դաշնության ինքնաթիռների համար: Այս մասին ասել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը՝ մարտի 1-ի երեկոյան ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի և Սենատի առջև «Երկրի դրության մասին» տարեկան ուղերձի ժամանակ․ փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Ես հայտարարում եմ, որ մենք միանում ենք մեր դաշնակիցներին և փակում ենք ԱՄՆ-ի օդային տարածքը Ռուսաստանի բոլոր չվերթերի համար»,- ասել է Բայդենը։

Արգելքն ուժի մեջ կմտնի մարտի 2-ի վերջին։ Այն վերաբերում է մարդատար և բեռնատար, կանոնավոր և չարտերային չվերթերին, ինչը ենթադրում է ԱՄՆ-ի օդային տարածքի փակում՝ ՌԴ բոլոր առևտրային ավիափոխադրողերի ու այլ քաղաքացիական օդանավերի համար։