«Միջազգային հանրությունը պետք է ուշադրություն դարձնի այս վեճին, որը կարող է վերաճել միջուկային դիմակայության»

Պակիստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ չեղարկել է Հնդկաստանի քաղաքացիներին տրված բոլոր վիզաները՝ պահանջելով, որ նրանք լքեն երկիրը 48 ժամվա ընթացքում։
Ավելի վաղ Հնդկաստանն արտաքսել էր բոլոր պակիստանցի քաղաքացիներին, չեղարկել նրանց վիզաները և փակել երկրի հետ սահմանները։
Լարվածության պատճառը Քաշմիրում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումն է եղել։
Պակիստանի պաշտպանության նախարար Խավաջա Ասիֆը զգուշացրել է, որ Պակիստանը «ամբողջ ուժով» կպատասխանի Հնդկաստանի հնարավոր հարձակմանը։
«Միջազգային հանրությունը պետք է ուշադրություն դարձնի այս վտանգավոր վեճին, որը կարող է վերաճել միջուկային դիմակայության։ Երկու երկրներն էլ [Պակիստանը և Հնդկաստանը] միջուկային տերություններ են», - ասել է Պակիստանի պաշտպանության նախարարն «Ալ Ջազիրա» եթերում։