Ուկրաինան կարող է ստիպված լինել տարածքային զիջումներ կատարել․ Կիեւի քաղաքապետ Վիտալի Կլիչկո

Ուկրաինան կարող է ստիպված լինել մասնակի տարածքային զիջումներ կատարել Ռուսաստանի հետ խաղաղության համաձայնագրի համար՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից աճող ճնշման ֆոնին, «BBC Radio 4»-ին ասել է Կիեւի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն։
«Սցենարներից մեկը տարածքից հրաժարվելն է։ Սա արդար չէ։ Բայց խաղաղության, ժամանակավոր խաղաղության համար սա կարող է ժամանակավոր լուծում լինել», - ասել է նա։
Կլիչկոն ասել է, որ նույնիսկ եթե Ուկրաինայի ղեկավար Վլադիմիր Զելենսկին ստիպված լինի «ցավոտ որոշում» կայացնել, երկրի քաղաքացիները չեն ճանաչի Ռուսաստանի վերահսկողությունը կորցրած տարածքների նկատմամբ։
Կիեւի քաղաքապետը բացասական պատասխանել է տվել հարցին, թե արդյոք Զելենսկին իր հետ քննարկել է հնարավոր կարգավորման որևէ մանրամասնություն։ «Դա իմ գործառույթը չէ», - ասել է նա։