Արցախի գլխավոր դատախազ նշանակելու վերաբերյալ միջնորդություն դեռ չի ներկայացվել ԱԺ

Արցախի գլխավոր դատախազ նշանակելու վերաբերյալ միջնորդություն դեռ չի ներկայացվել ԱԺ

Արցախի ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սևակ Աղաջանյանը MediaHub-ի հետ զրույցում հայտնեց, որ  Արցախի գլխավոր դատախազ նշանակելու վերաբերյալ միջնորդություն չի ներկայացվել ԱԺ։

Հիշեցնենք, որ տևական ժամանակ է՝ հայկական երկու պետությունների օրակարգային թեմաներին ավելացել է ևս մեկը՝ Արցախի Հանրապետության գլխավոր դատախազ նշանակելու հարցը։ Այս պահին ամենաշատը շրջանառվում է ՀՀ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի անունը, որն շաբաթներ առաջ մեկնել է Արցախ։

Շրջանակներ կան, որ հավանական են համարում, ինչու չէ՝ ցանկանում են, որ գլխավոր դատախազ նշանակվի ներկայիս ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Գաբրիելյանը։

Լիաննա Թորոսյան