Միլո Ջուկանովիչը 30 տարվա իշխանությունից հետո պարտվել է Չեռնոգորիայի նախագահական ընտրություններում

Միլո Ջուկանովիչը 30 տարվա իշխանությունից հետո պարտվել է Չեռնոգորիայի նախագահական ընտրություններում

Չեռնոգորիայում ավարտվեց Միլո Ջուկանովիչի երեսունամյա դարաշրջանը։ Երկրի երկարամյա ղեկավարը, ով ղեկավարել է հանրապետությունը 1991 թվականից՝ իր քաղաքական կարիերայի ընթացքում առաջին անգամ, ընտրություններում անձնական պարտություն է կրել։ Նա պարտվել է «պատահական» թեկնածուին՝ տնտեսագետ Յակով Միլատովիչին, ով քաղաքականություն է մտել ընդամենը երեք տարի առաջ։

Ջուկանովիչի նախընտրական քարոզարշավի գլխավոր կարգախոսին՝ «Միլո, ուրիշ էլ ո՞վ». Չեռնոգորիայի բնակիչները պատասխանեցին. «Որևէ մեկը, բայց ոչ Միլոն»: Հաստատումը, որ Ջուկանովիչի պարտությունը երկար սպասված էր Չեռնոգորիայի ժողովրդի համար, զանգվածային ինքնաբուխ տոնական երթերի է վերածվել  ամբողջ երկրում: Մարդիկ հրավառություն են անում,վիրավորական վանկարկումներ անում Ջուկանովիչի դեմ։

Զդրավկո Կրիվոկապիչի կառավարությունում տնտեսական զարգացման նախկին նախարար, «Եվրոպան հիմա» շարժման ներկայացուցիչ Յակով Միլատովիչը հաղթել է Չեռնոգորիայի նախագահական ընտրություններում՝ հավաքելով ձայների մոտ 60%-ը, Ջուկանովիչը՝ 40%-ը։

«Չեռնոգորիան կատարել է իր ընտրությունը. Ես հարգում եմ այս ընտրությունը և մաղթում եմ նրան հաջող նախագահություն։ Եթե ​​նա հաջողակ նախագահ է, ապա Չեռնոգորիան նույնպես հաջողակ կլինի»,- ասել է Միլո Ջուկանովիչը։