Սրճարանում տեղի ունեցած պայթյունի զոհերի թիվը հասել է 30-ի

Սրճարանում տեղի ունեցած պայթյունի զոհերի թիվը հասել է 30-ի

Սանկտ Պետերբուրգի սրճարանում տեղի ունեցած պայթյունի զոհերի թիվը հասել է 30-ի, կիրակի օրը լրագրողներին հայտնել են ՌԴ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից։

«Դեպքի վայրից Սանկտ Պետերբուրգի բուժհաստատություններ է տեղափոխվել 24 տուժած, ևս 6 տուժած դեպքից որոշ ժամանակ անց ինքնուրույն դիմել է բժշկական օգնության»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Նախարարության մամուլի ծառայությունից պարզաբանել են, որ վեց տուժածների վիճակը գնահատվում է ծանր։ Եվս 24 մարդ, այդ թվում՝ մեկ դեռահասի վիճակը միջին ծանրության և թեթև ծանրության են։ Առողջապահության քաղաքային կոմիտեի մամուլի ծառայությունից հայտնել են, որ պայթյունից տուժած աղջկան վիրահատել են, նրա կյանքին վտանգ չի սպառնում։ «Վիճակը միջին ծանրության է, կյանքին վտանգ չկա, բեկորների հեռացման օպերացիա է իրականացվել»,- ասել է աղբյուրը։