6,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

6,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

Կամչատկայում 6,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել, հայտնում է РИА Новости-ն։ Միջադեպը տեղի է ունեցել Ավաչա ծովածոցում՝ 100 կմ խորության վրա։ Ցունամիի վտանգ չի եղել. ըստ նախնական տեղեկությունների՝ զոհեր և վիրավորներ չկան։ Ներկա պահին շենքերն ու շինությունները ստուգվում են:

Պետրոպավլովսկ-Կամչատսկում ստորգետնյա ցնցումները բավական զգալի են եղել։ Քաղաքում շինությունների պատերը ցնցվում էին, պատուհանները՝ դղրդում, իսկ մարդիկ շենքերից դուրս էին վազում փողոց, նշում է գործակալությունը։

Ինչպես գրել է Չեբրովն իր թելեգրամյան ալիքում, Կամչատկայի բնակիչներն զգացել են ստորգետնյա ցնցումները, քանի որ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է երկրի մակերևույթին բավական մոտ։ Ընդ որում՝ ավելի ուշ նա երկրաշարժը տարածաշրջանի համար «զգալի» է որակել։