Հավատարիմ ենք կարգավորման գործընթացը շարունակելուն․ Կրեմլի խոսնակը հայտարարություններ է արել

Թրամփի խոսքերը, թե Ղրիմի սեփականության հարցը քննարկման ենթակա չէ, լիովին համապատասխանում են Ռուսաստանի դիրքորոշմանը, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը.
Կրեմլի խոսնակից այլ հայտարարություններ՝
▪️Պուտինը հանդես է գալիս խաղաղության հասնելու օգտին;
▪️Կրեմլը չի կարող հրապարակել Պուտինի և Վիտկոֆֆի բանակցությունների մանրամասները մինչ դրանց կայանալը;
▪️Հավատարիմ ենք կարգավորման գործընթացը շարունակելուն և բարձր ենք գնահատում ամերիկյան կողմի միջնորդական քայլերը։
▪️Կրեմլը տեսնում է անհամաձայնություններ և «դիրքորոշումների մերձեցման հետ կապված խնդիրներ» Լոնդոնում Ուկրաինայի հարցով հանդիպման մասնակիցների միջև;
▪️ՌԴ-ն բացարձակապես անընդունելի է համարում Ուկրաինայում արևմտյան խաղաղապահների տեղակայումը. այն կրիտիկական վտանգ է ներկայացնում;
▪️Կիեւի կողմից բազմիցս խախտված Զատկի զինադադարն ավարտվել է, և այժմ ՌԴ ԶՈւ-ն շարունակում է մարտական առաջադրանքների իրականացումը։