Ուկրաինան ստիպված կլինի գնալ զիջումների Ռուսաստանի հետ բանակցություններում. Լեհաստանի նախագահ

Ուկրաինան ստիպված կլինի գնալ զիջումների Ռուսաստանի հետ բանակցություններում. Լեհաստանի նախագահ

Ուկրաինան ստիպված կլինի որոշ չափով հետ կանգնել Ռուսաստանի հետ հակամարտությունը դադարեցնելու բանակցություններում իր պահանջներից, Euronews-ին տված հարցազրույցում ասել է Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան։

«Ուկրաինան նույնպես ստիպված կլինի ինչ-որ չափով զիջել, քանի որ, ամենայն հավանականությամբ, հենց այդպես էլ տեղի կունենա, որքանո՞վ, այս փուլում դժվարանում եմ ասել»,- ասել է Դուդան։

«Այսօր իմ եզրակացությունը բացարձակապես միանշանակ է. Միացյալ Նահանգներից դուրս ոչ ոք չկա, ով կարող է կանգնեցնել (Ռուսաստանի նախագահ) Վլադիմիր Պուտինին։ «Այդ իսկ պատճառով ես հավատում եմ, որ նախագահ Դոնալդ Թրամփն իր վճռականությամբ կարող է վերջ դնել այս պատերազմին»,- ընդգծել է Դուդան։

«Դա պետք է փոխզիջում լինի:<...> Յուրաքանչյուր կողմ պետք է զիջի», - հավելել է նախագահը: