Թուրքիայի նախագահն անդրադարձել է Հայոց ցեղաuպանությանը

Թուքիայում զգում են Օսմանյան կայսրության վերջին շրջանում տեղի ունեցած պատերազմի տարիներին «զինված խմբավորումների կողմից իրականացված դիվերսիոն գործողությունների, համաճարակային հիվանդությունների պատճառով կորսված կյանքերի ցավը», այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ Պոլսո Հայոց պատրիարքին և հայ համայնքին հղած իր ուղերձում։
Էրդողանը նշել է, որ «անցյալի տխուր հիշողությունները չպետք է պատանդ պահեն ներկան և ապագան», գրել է Թուրքիայում լույս տեսնող «Ժամանակ» թերթը։
«Նրանք, ովքեր փորձեցին խարխլել մեր միջև խորը արմատներ ունեցող և ամուր կապերը՝ պատմությունից թշնամանք ստեղծելով, մինչ օրս չեն հասել իրենց նպատակներին»,- նշել է Թուրքիայի ղեկավարը։։