Նողկանք

Նողկանք

Նիկոլ Փաշինյանը միայնակ չի կարող բռնապետություն հաստատել, եթե նրան չաջակցեն տարբեր պաշտոնյաներ, պատգամավորներ, իշխանության հաստիքային ու արտահաստիքային հաճախորդներ։ 

«Բռնապետության դեմքը» խորագրի այսօրվա «հերոսը»՝ ՔՊ փոխնախագահ, պատգամավոր Գևորգ Պապոյանն է, ով նողկալի պահվածք դրսևորեց խորհրդարանում:

Ցինիկ պատասխան 

Խորհրդարանում, բյուջետային քննարկումների ժամանակ, ընդդիմադիր պատգամավորը քաղաքական մոտիվացիա ունեցող կալանավորումների վերաբերյալ հարց է տալիս ՄԻՊ-ին, բայց նրանից առաջ արձագանքում է Պապոյանը եւ բառացիորեն ասում է.
 «Մեր ոստիկանությունը կշարունակի իրեն նույն կերպ պահել այն լկտիների հետ, ովքեր ՀՀ քաղաքացիների ավտոմեքենաներն են ջարդում։ Եվ այո, այդ լպիրշներին և լկտիներին պետք է տապալել գետնին։ Ամոթ ձեզ, դուք նրանց շահերի պաշտպանն եք, դո'ւք եք էդ լկտիների պաշտպանը»:

ՄԻՊ-ի ոչնչացում

Այսպիսով, իշխող կուսակցության փոխնախագահն այս ելույթն ունենում է ՄԻՊ-ի ներկայայությամբ՝ ատելության խոսք հնչեցնելով թե' խոսքի համար ազատազրկված անհատների, թե' ընդդիմադիր պատգամավորի հանդեպ: Ակնհայտ է, որ այս պարագայում՝ Պապոյանի հիմնական թիրախը ոչ այնքան ընդդիմությունը կամ նրա աջակիցներն են, որքան ՄԻՊ-ը:
Հնարավոր չէ դեմոկրատական երկրում այսկերպ նսեմացնել ՄԻՊ-ին. Հայաստանը գտնվում է զարգացող ավտորիտարիզմի ռեժիմում:

Վահրամ Բագրատյան