Արսենյանի ցինիզմը

Արսենյանի ցինիզմը

Նիկոլ Փաշինյանը միայնակ չի կարող բռնապետություն հաստատել, եթե նրան չաջակցեն տարբեր պաշտոնյաներ, պատգամավորներ, իշխանության հաստիքային ու արտահաստիքային հաճախորդներ։ 

«Բռնապետության դեմքը» խորագրի այսօրվա «հերոսը»՝ ՔՊ խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանն է, որի ցինիկ հայտարարություններն ընդամենը մեկ նպատակ ունեն՝ ամեն գնով աջակցել Փաշինյանին:

Փաշինյանի «դիվանագիտական հաղթանակը»

Գուրգեն Արսենյանը հայտարարել է, թե Արցախի հայաթափումը տարածաշրջանը դարձրեց կոնֆլիկտազուրկ։ Դատելով իշխանական պատգամավորի «գոհունակությունից»՝ ենթադրում ենք, որ Արցախի հայաթափությունը շուտով հռչակվելու է որպես Փաշինյանի «դիվանագիտական հաղթանակ»:

Ադրբեջանական պրոպագանդայի սիրելին

Գուրգեն Արսենյանն իրավամբ կարող է համարվել ադրբեջանական պրոպագանդայի սիրելի գործիչ:
Սա առաջին դեպքը չէ, որ այս մարդը հանդես է գալիս նման արտառոց հայտարարություններով:

Մոտ մեկ տարի առաջ նա Արցախի հայությանը համեմատել էր Գլենդելում ապրող մեր հայրենակիցների հետ, հետո շրջանառության մեջ էր դրել Արցախի 120 հազար հայության անվտանգությունը Հայաստանի 3 միլիոն ժողովրդի անվտանգությանը հակադրելու կեղծ թեզը:
Վստահ ենք՝ այս բոլոր դեպքերում Արսենյանն ընդամենը Փաշինյանի հավատարիմ խոսնակն է:

Վահրամ Բագրատյան