«Սուտլիկ որսկանը»

«Սուտլիկ որսկանը»

Նիկոլ Փաշինյանը միայնակ չի կարող բռնապետություն հաստատել, եթե նրան չաջակցեն տարբեր պաշտոնյաներ, պատգամավորներ, իշխանության հաստիքային ու արտահաստիքային հաճախորդներ։ 

«Բռնապետության դեմքը» խորագրի այսօրվա «հերոսը»՝ ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանն է, ով համալրեց բարձրաստիճան այն պաշտոնյաների շարքը, ովքեր ամենօրյա ռեժիմով շարունակում են հեքիաթներ մատուցել մեր ժողովրդին՝ անգնահատելի ծառայություն մատուցելով Փաշինյանին: 

«Անգերազանցելի» Հայաստանը 

Հայաստանը բարձր տեխնոլոգիաների ոլորտում մրցակից չունի: Այս մասին երեկ ԱԺ-ում 2024-ի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտարարել է ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը: 

Ֆինանսների նախարարի ապտակը 

Արշակյանը այս «հեքիաթն» է պատմում, Փաշինյանը կանխատեսում է, թե հաջորդ տարի տնտեսությունն աճելու է նվազագույնը 7%-ով ու ահա այս ֆոնին ելույթ է ունենում ֆինանսների նախարարը ու «պայթեցնում» է «փուչիկը»: Նա ասում է, որ տնտեսական ակտիվության հիմքում ոչ թե բարձր տեխնոլոգիաներն են կամ նույնիսկ տնտեսության այլ ճյուղ, այլ ծառայությունների աճը: Փաստորեն, Հայաստանի տնտեսության ինստիտուցիոնալ զարգացում չկա, առերևույթ ակտիվությունն էլ ընդամենը հետևանք է այն բանի, որ երկիր, հասկանալի պատճառներով, փող է մտել:

Վահրամ Բագրատյան