13 քմ հավաբուն են առաջարկել, ո՞նց ընտանիքով ապրենք․ ՊՆ նախկին շենքի բնակիչ

Կառավարությունն իրավունք ունի՞ մեր տունը քանդելու, ոստիկաններն իրավունք ունե՞ն մեր տները թալանել։ Կառավարության շենքի մոտ նման հարց հնչեցրեց ՊՆ նախկին շենքի արդեն նախկին բնակիչներից մեկը, որին տեղեկացրին, որ իր հարևաններից մեկին, որը բարձրախոսով ակցիա էր անում Կառավարության շենքի մոտից, հենց բարձրախոսով հայտարարություններ անելու համար են բերման ենթարկել։

«Էս ի՞նչ խուլիգանություն է։ Էդ մարդունՙ որ տարան, երեք երեխա ունի, ո՞վ պիտի պահի։ Մենք իրավունք չունե՞նք մեր շահերը պաշտպանելու։ Ի՞նչ մեղք էր գործել էդ տղան, որ տարան։ Գետինը մտնեն։ Ես բան չունեմ ասելու»,- նշեց նա։

Քաղաքացին ասաց, որ իրենց պահանջը նույնն է՝ իրենք պետք  է վերադառնան իրենց տներ։

«31 հոգու հանրակացարանում տուն են տվել, մնացածիս 13 քմ հավաբուն են առաջարկել։ Անչափահասներ ունենք, ես ու ամուսինս ենք, ո՞նց ապրենք»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։