«Ո՞վ է Վիվա-ՄՏՍ-ի գնորդը․ ի՞նչ փուլում են վաճառքի քննարկումները»
Համապատասխան գործընթացն ուղարկված է ԲՏԱ նախարարություն, նրանք ըստ օրենքի պետք է քննարկեն նաև ԱԱԾ-ի հետ, պետք է գնահատվի պետական շահն ու ԱԱԾ-ի գործարքի չխոչընդոտման հարցը և երբ գնահատականները կլինեն, նոր կարող են գործարքը շարունակել։ Այս մասին այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀԾԿՀ նախագահ Գարեգին Բաղրամյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչ փուլում է Վիվա-ՄՏՍ-ի վաճառքի հարցը։
Բաղրամյանը չպատասխանեց այն հարցին, թե ով է գնորդը։
«Առևտրային գաղտնիք է, այս պահին չեմ կարող ասել։ Երբ գործարքը կլինի, բոլոր համաձայնությունները կլինեն, բնականաբար, դա այլևս առևտրային գաղտնիք չի հանդիսանա և հրապարակային քննարկման կդրվի»,- ասաց նա։
Բաղրամյանը հստակ ժամկետ չնշեց, սակայն ասաց՝ հավանաբար վերջնաժամկետը մինչև ապրիլի 10-ն է։
Հարցին, թե գործող օպերատորային ցանցն է պատրաստվում գնել, վերջինս պատասխանեց՝ ոչ, քանի որ դա կլիներ շուկայի համակենտրոնացում։
Մանրամասները՝ տեսանյութում