Ժամանակավորը՝ պաշտոնում, Նիկոլի «վկան»՝ ընդմիշտ . «Բրյուսովը» «զավթվեց»

Ժամանակավորը՝ պաշտոնում, Նիկոլի «վկան»՝ ընդմիշտ . «Բրյուսովը» «զավթվեց»

Նիկոլ Փաշինյանը միայնակ չի կարող բռնապետություն հաստատել, եթե նրան չաջակցեն տարբեր պաշտոնյաներ, պատգամավորներ, իշխանության հաստիքային ու արտահաստիքային հաճախորդներ։ 
«Բռնապետության դեմքը» խորագրի այսօրվա «հերոսը»՝ Լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանն է, ով սիրահոժար օգտագործվում է Փաշինյանի կողմից՝ գայթակղվելով ժամանակավոր մի պաշտոնով: 

Ոստիկանական «արշավ» 

Ամիսների դադարից հետո Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար նշանակվեց Լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանը։ Նա և կրթության նախարար Ժաննա Անդրեասյանը բազմաթիվ ոստիկանների ուղեկցությամբ երեկ մտել են դահլիճ, որտեղ դասախոսական կազմն էր հավաքված, և որտեղ հարցուպատասխանն էր ընթանում։ Դավիթ Գյուրջինյանը չորս ամիս առաջ այստեղ պայքարում էր ռեկտորի պաշտոնի համար, բայց պարտվեց, չորս ձայնով զիջեց գործող ռեկտոր Կարինե Հարությունյանին, որի լիազորություններն այդպես էլ չհաստատվեցին: 

Ժամանակավորը՝ պաշտոնում, Նիկոլի «վկան»՝ ընդմիշտ 

Զարմանալ կարելի է, թե ի՞նչը կարող էր գայթակղել 60-ամյա գիտնականին, մանավանդ, որ նա ռեկտորի պաշտոնը ստանձնում է՝ «Բրյուսովը» լուծարելու և Մանկավարժականին միացնելու համար: Սա այն դեպքն է, երբ ժամանակավոր պաշտոնը Գյուրջինյանին դարձնում է Նիկոլի «վկա»՝ ընդմիշտ:

Վահրամ Բագրատյան