Բրյուսովի «առումը»

Բրյուսովի «առումը»

Նիկոլ Փաշինյանը միայնակ չի կարող բռնապետություն հաստատել, եթե նրան չաջակցեն տարբեր պաշտոնյաներ, պատգամավորներ, իշխանության հաստիքային ու արտահաստիքային հաճախորդներ։ 

«Բռնապետության դեմքը» խորագրի այսօրվա «հերոսը»՝ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն է, ում օգնությամբ Փաշինյանը վերջնականապես լուծում է «Բրյուսովի» համալսարանի հպատակեցման հարցը: 

Նոր խորհուրդը 

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի հրամանով՝ հաստատվել է «Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարան» հիմնադրամի ժամանակավոր խորհրդի կազմը։
Ըստ այդմ՝ խորհուրդը կազմված է երեք անդամներից՝ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյան, արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյան, վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Զարուհի Մաթևոսյան:

Բրյուսովում կառավարման ճգնաժամը հասունացավ բուհի ռեկտորի 2022-ի դեկտեմբերի 9-ի ընտրություններից հետո․ վերընտրվեց գործող ռեկտոր Կարինե Հարությունյանը։ Նա մինչ օրս չի կարողանում ստանձնել բուհի ղեկավարի լիազորությունները, քանի որ հոգաբարձուների խորհրդի նախագահը չի ստորագրել ընտրության նիստի արձանագրությունը։
Պարզ է, որ նոր խորհուրդը Կարինե Հարությունյանին ռեկտորի պաշտոնում չի հաստատի՝ «կանաչ լույս» վառելով իշխանությանը հաճո ռեկտորի ընտրության համար: 

«Ժողովրդավարության օազիսի» «Սադդամը» 

Նիկոլ Փաշինյանը շարունակում է պնդել, որ Հայաստանը «Ժողովրդավարության օազիս» է, բայց քյդ դեպքում հարց է առաջանում՝ այդ «օազիսում» ի՞նչ գործ ունի «Սադդամը»...

Վահրամ Բագրատյան