«Խիստ հեղափոխական» դատախազը

«Խիստ հեղափոխական» դատախազը

Նիկոլ Փաշինյանը միայնակ չի կարող բռնապետություն հաստատել, եթե նրան չաջակցեն տարբեր պաշտոնյաներ, պատգամավորներ, իշխանության հաստիքային ու արտահաստիքային հաճախորդներ։ 

«Բռնապետության դեմքը» խորագրի այսօրվա «հերոսը»՝ Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն է, ում անմիջական ջանքերով երեկ տեղի ունեցավ գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի կալանավորումը: 

Լուրն «ավետեց» դատախազությունը 

Վերաքննիչ դատարանը բավարարել է բանակային երրորդ կորպուսի նախկին հրամանատար Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոցը կիրառելու դատախազի միջնորդությունը։ Խաչատուրովը կալանավորվել է երկու ամիս ժամկետով։ Այս մասին ԶԼՄ-ներին հայտնել է գլխավոր դատախազի խորհրդական Լուսինե Մարտիրոսյանը։
Գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի որդին՝ գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովը, որ 2016-ից 2021 թվականներին երրորդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնն էր զբաղեցնում, մեղադրվում է փողերի լվացման համար։ 

Նիկոլի հրահանգը 

Կրտսեր Խաչատուրովի կալանավորումը տեղի չէր ունենա, եթե այս հարցում չլիներ Նիկոլ Փաշինյանի «հետևողականությունն» ու Աննա Վարդապետյանի «պարտաճանաչությունը»: Հենց սա է արտացոլված Վերաքննիչ դատարանի երեկվա որոշման մեջ, ինչի հետևանքով էլ Գլխավոր դատախազը դարձել է մեր խորագրի «հերոսը»:

Վահրամ Բագրատյան