Արշակ Սրբազանն ինքը կարձագանքի

Արշակ Սրբազանն ինքը կարձագանքի

Հարկ լինելու դեպքում Արշակ Սրբազանն ինքը կարձագանքի: Այս մասին MediaHub-ի հետ զրույցում ասաց Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանը՝ մեկնաբանելով մամուլում առկա լուրերը:

Հարցին՝ արդյո՞ք այլ հոգևորականներ ևս այս օրերին հայտնվել են իրավապահ մարմինների ուշադրության կենտրոնում, Տեր Եսայի քահանա Արթենյանը նշեց, որ նման տեղեկություններ չունի:

Հիշեցնենք, 168-ն այսօր գրել էր, որ Արշակ սրբազանին փորձում են լռեցնել. նրան կրկին կանչել են ԱԱԾ: Ըստ հրապարակման՝ իշխանությունների կողմից հետապնդումների պատճառն Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի ակտիվությունն է, նրա կոշտ դիրքորոշումներով, քննադատական ելույթները, հարցազրույցները, և հատկապես ապրիլի 23-ին` Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված ջահերով երթի ժամանակ Ծիծեռնակաբերդում նրա ունեցած ելույթը։

Մարիաննա Արամյան