Ճապոնիան հունիսի 17-ից կարգելի բեռնատար մեքենաների և բուլդոզերների արտահանումը ՌԴ

Ճապոնիան հունիսի 17-ից արգելում է դեպի Ռուսաստան բեռնատար մեքենաների, ինքնաթափերի, բուլդոզերների արտահանումը: Այս մասին հայտնել է Ճապոնայի էկոնոմիկայի, առևտրի և արդյունաբերության հարցերով նախարար Կոիտի Հագիուդան:
Նա պարզաբանել է, որ դա կապված է կառավարության նախորդ որոշման հետ՝ արդյունաբերական ենթակառուցվածքի ամրապնդմանը նպաստող արտադրանքի արտահանման արգելք սահմանելու վերաբերյալ:
Հիշեցնենք, որ հունիսի 7-ին Տոկիոն պատժամիջոցային ցուցակում ներառել էր ռուսական և բելառուսական մի շարք բանկեր: