ԱՄՆ-ում առաջարկել են ստեղծել հակառուսական պատժամիջոցներին աջակցող երկրների կոալիցիա

ԱՄՆ-ում առաջարկել են ստեղծել հակառուսական պատժամիջոցներին աջակցող երկրների կոալիցիա

ԱՄՆ ֆինանսների նախարար Ջանեթ Յելենն առաջարկել է ուկրաինական կոնֆլիկտի ֆոնին ստեղծել Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ սահմանող երկրների կոալիցիա:

«Ըստ իս՝ մեզ անհրաժեշտ է երկրների բավականին մեծ խումբ, որոնք համաձայն կլինեն պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ: Նման կոալիցիայի ստեղծումն անհրաժեշտ է՝ պատժամիջոցները գլոբալ մասշտաբով ավելի արդյունավետ դարձնելու համար», - ասել է նա New York Times-ի կազմակերպած քննարկման ժամանակ:

Արևմտյան երկրները Մոսկվայի դեմ նոր պատժամիջոցներ են սահմանել Ուկրաինայում սկսված ռազմական հատուկ օպերացիայի ֆոնին: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը փորձում է հասնել պատժամիջոցներին աջակցող երկրների շրջանակի ընդլայնման: