Մակրոնը Զելենսկուն ծանր սպառազինություն է խոստացել

Մակրոնը Զելենսկուն ծանր սպառազինություն է խոստացել

Ֆրանսիան պատրաստ է շարունակել ծանր սպառազինության մատակարարումներն Ուկրաինա. այդ մասին հայտնել է երկրի նախագահ Էմանուել Մակրոնն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հեռախոսազրույցում:

Մակրոնը Զելենսկուց հետաքրքրվել է ռազմական տեխնիկայի, քաղաքական և ֆինանսական աջակցության հարցում Ուկրաինայի կարիքների մասին:

«Մ ակրոննասել է, որ Ֆրանսիան մոբիլիզացված է մնում այդ կարիքների, այդ թվում՝ ծանր սպառազինության ապահովման համար», - ասված է Ելիսեյան պալատի տարածած հաղորդագրության մեջ: