Հետախուզում է հայտարարվել Արաբկիրի նախկին թաղապետ Հովհաննես Շահինյանի նկատմամբ

Հետախուզում է հայտարարվել Արաբկիրի նախկին թաղապետ Հովհաննես Շահինյանի նկատմամբ

Հետախուզում է հայտարարվել Արաբկիրի նախկին թաղապետ Հովհաննես Շահինյանի նկատմամբ։

MediaHub-ին ՀՀ ՔԿ խոսնակ Գոռ Աբրահամյանը փոխանցեց, որ Շահինյանին վերաբերող նույն քրեական վարույթի շրջանակներում, ձեռք բերված նոր փաստական տվյալների հիման վրա Հ․ Շահինյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցավոր արարք կատարելու համար։

Կայացվել է դատարան ներկայացնելու համար նրան ձերբակալելու որոշում։ Ոստիկանությանը տրվել է նրան վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու հանձնարարություն։