Ում համար է սուրճը վտանգավոր․ մասնագետի խորհուրդը

Որոշակի հիվանդություններ ունեցող մարդկանց համար սուրճը կարող է վտանգավոր լինել, զգուշացրել է նյարդաբան Վլադիմիր Մարտինովը։
Նա «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է, թե ով պետք է սահմանափակի կազդուրիչ ըմպելիքի օգտագործումը։
Մարտինովը նշել է, որ առաջին հերթին տագնապային խանգարումներով և սրտի արագ բաբախում ունեցող մարդիկ պետք է զգույշ լինեն սուրճից։ Նրա խոսքով՝ ըմպելիքի հաճախակի օգտագործումը մեծացնում է անհանգստության զգացումը։
Նյարդաբանի կարծիքով՝ չպետք է չարաշահել սուրճը, եթե ունեք գաստրիտ և աղեստամոքսային տրակտի այլ հիվանդություններ, քանի որ մեծ քանակությամբ ըմպելիքը մարսողության խանգարում է առաջացնում։ Բժիշկը հիպերտոնիայով տառապող մարդկանց հիշեցրել է, որ կոֆեինը արյան ճնշման կարճաժամկետ բարձրացում է հրահրում։ «Եթե սուրճ եք խմում ճաշից հետո կամ քնելուց առաջ, քունը կարող է խանգարվել և անքնություն առաջանալ»,- զգուշացրել է Մարտինովը։
Բացի այդ, բժիշկը նշել է, որ առողջ մարդիկ պետք է զգույշ լինեն կոֆեինի նկատմամբ։ Նա բացատրել է, որ ժամանակի ընթացքում օրգանիզմը հանդուրժողականություն է զարգացնում դրա նկատմամբ, և զգոնության ազդեցություն ունենալու համար խմողն ավելացնում է դոզան։