Հետազոտություն. Ե՞րբ ընդունել արյան ճնշման հաբերը՝ առավոտյան թե երեկոյան

Հիպերտոնիայով տառապող հիվանդները հաճախ հարց են տալիս՝ ե՞րբ պետք է արյան ճնշման հաբեր ընդունել՝ առավոտյան, թե երեկոյան:
Շատերը կարծում են, որ ավելի լավ է դեղեր ընդունել քնելուց առաջ՝ նվազեցնելու առավոտյան սրտի կաթվածի և ինսուլտի ռիսկը: Ենթադրվում է, որ դրանց գագաթնակետը տեղի է ունենում առավոտյան:
Մասնագետներն իրենց արդյունքները ներկայացրել են սիրտ-անոթային հիվանդությունների աշխարհի ամենամեծ կոնգրեսում՝ Սրտաբանության եվրոպական միություն 2024 թ.: Նրանք ամփոփել են հիպերտոնիայով գրեթե 47000 հիվանդների մասնակցությամբ ուսումնասիրությունների արդյունքները և կիսվել իրենց արդյունքներով:
Գիտնականների կարծիքով՝ ինսուլտից, ինֆարկտից և սրտանոթային համակարգի հետ կապված այլ խնդիրներից պաշտպանվելու համար արյան բարձր ճնշման դեմ դեղեր ընդունելու ժամկետները նշանակություն չունեն, գրում է Daily Mail-ը։
«Հիվանդները պետք է ընդունեն դեղամիջոցներ, որոնք իջեցնում են արյան ճնշումը օրական մեկ անգամ՝ ցանկացած հարմար ժամի»,- նշել են մասնագետները։
Գլխավորը ժամանակը չէ, այլ ընդունման կանոնավորությունը։ Թերապիան, ինչպես շատ բժիշկներ են կարծում, պետք է ցմահ լինի: