Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Մշակվում է հացահատիկն Ուկրաինայից Ռումինիայի տարածքով արտահանելու երթուղի. Մակրոն

Blog Image

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ այժմ մշակվում է Ուկրաինայից Ռումինիայով հացահատիկի դուրսբերման երթուղի. փոխանցում է RIA Novosti-ն:

«Մենք այժմ աշխատում ենք նոր երթուղու վրա, որը կանցնի Ռումինիայով, չէ՞ որ Օդեսան գտնվում է Ռումինիայից մի քանի կիլոմետր հեռավորության վրա… Ռումինիայի հետ մենք կստեղծենք կապող կետ՝ հացահատիկի արտահանման համար», - ասել է Մակրոնը TF1 հեռուստաալիքին տված հարցազրույցում:

Նրա խոսքով՝ այդ դեպքում հացահատիկը հնարավոր կլինի տեղափոխել Դանուբով կամ երկաթուղային ճանապարհով:

Ավելի վաղ Ելիսեյան պալատում հայտնել էին Օդեսայի նավահանգստի ապաարգելափակման օպերացիային մասնակցելու Ֆրանսիայի պատրաստակամության մասին:

ՄԱԿ-ում բազմիցս հայտարարել են հացահատիկի դեֆիցիտի պատճառով պարենային ճգնաժամի սպառնալիքի մասին:

Ֆրանսիայի նախագահը մոտ հեռանկարում չի բացառել իր այցը Ռուսաստան, սակայն նշել է, որ դրա համար պետք է ստեղծվեն նախապայմաններ:

Send