Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

ԱՄՆ-ում հրաձգության հերթական դեպքն է տեղի ունեցել

Blog Image

ԱՄՆ Ալաբամա նահանգի եկեղեցիներից մեկում հրաձգություն է տեղի ունեցել, ինչի հետևանքով զոհվել է 1 մարդ, ևս 2-ը՝ վնասվածքներ ստացել. այդ մասին հայտնում է WBRC տեղի հեռուստաալիքը՝ հղում անելով ոստիկանությանը:

Կրակոցներն արձակվել են Վեստավիա-Հիլզ քաղաքի եպիսկոպոսական եկեղեցում: Կասկածյալը ձերբակալվել է: Նրա արարքի դրդապատճառների մասին չի հաղորդվում: Նշվում է, որ եկեղեցում պետք է տեղի ունենար ծխականների ժողով:

Send