Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

ՌԴ-ի դեմ պատժամիջոցները չեն վերացվի առանց Ուկրաինայի հետ համաձայնագրի. Շոլց

Blog Image

Եվրամիությունը չի չեղարկի հակառուսական պատժամիջոցներն այնքան ժամանակ, քանի դեռ Մոսկվան չի հասնի Կիևի հետ փոխադարձ ընդունելի խաղաղ համաձայնագրի: ARD հեռուստաալիքի եթերում նման դիրքորոշում է արտահայտել Գերմանիայի կանցեր Օլաֆ Շոլցը. փոխանցում է TASS-ը:

«Պատժամիջոցները, որոնք մենք սահմանել ենք, չեն չեղարկվի, քանի դեռ չի հաջողվի հասնել Ուկրաինայի հետ արդար համաձայնագրի: Իսկ թե ո՞րն է Ուկրաինայի տեսանկյունից արդար, կարող է միայն ինքը որոշել», - ասել է Շոլցը: «Դա ոչ ոք Եվրոպայում չի կարող և մտադիր չէ թելադրել ուկրաինացիներին»,-հավելել է նա:

Շոլցը հավելել է, որ չի կարող խոսք լինել պարտադրված խաղաղության մասին:

Send