Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Մակրոնը հայտարարել է, որ Պուտինի հետ հեռախոսազրույց դեռ չի պլանավորել

Blog Image

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ դեռ չի ծրագրում հեռախոսազրույց Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, սակայն չի բացառում ապագայում նման հնարավորությունը։

Մակրոնը, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը և Իտալիայի վարչապետ Մարիո Դրագին հինգշաբթի օրը ժամանել են Ուկրաինա, որտեղ հանդիպել են Վլադիմիր Զելենսկու հետ։

«Առայժմ նախագահ Պուտինին զանգահարելու համար քննարկման առարկա չկա: Բայց եթե այդպիսիք հայտնվեն, ես չեմ բացառում, որ դա կանեմ ապագայում»,- ասել է Ֆրանսիայի նախագահը Կիևում կայացած մամուլի ասուլիսում, որը հեռարձակվել է Ելիսեյան պալատի սոցիալական ցանցերում։

Ավելի վաղ Մակրոնը հայտնել էր, որ մոտ 100 ժամ հեռախոսազրույց է անցկացրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ կապված Ուկրաինայում տիրող իրավիճակի հետ։

 

Send