Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Եգիպտոսը չեղարկել է երկիր մուտք գործելու համար COVID-19-ի հետ կապված բոլոր սահմանափակումները

Blog Image

Եգիպտոսի իշխանությունները չեղարկել են COVID-19-ի տարածման պատճառով երկիր մուտքի բոլոր սահմանափակումները. այդ մասին հայտնում է «Ria Novsti»-ն՝ վկայակոչելով կառավարության ներկայացուցիչ Նադեր Սաադի հայտարարությունը։

Որոշումն ընդունվել է համաճարակների դեմ պայքարի ճգնաժամային կենտրոնի Գերագույն խորհրդի խորհրդակցության արդյունքում:

Այժմ ճանապարհորդների համար չի պահանջվում պատվաստման վկայական կամ ՊՇՌ թեստի բացասական արդյունքներ ներկայացնել: Առողջապահության նախարարության տվյալներով՝ երկրի քաղաքացիները կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի ավելի քան 90 մլն չափաբաժին են ստացել:

Send