Երկու զեկուցվող հարց ու ավանդական դարձած «ճառ»․ Կառավարության այսօրվա նիստի օրակարգը

Երկու զեկուցվող հարց ու ավանդական դարձած «ճառ»․ Կառավարության այսօրվա նիստի օրակարգը

Կառավարության այսօրվա՝ նոյեմբերի 24-ի նիստի օրակարգում 37 հարց է։ Ինչպես միշտ, այս հարցերի թվում զեկուցվողները ճնշող փոքրամասնություն են կազմում՝ ընդամենը երկու հարց։ 

Այսպես, այսօր զեկուցվելու են «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի և հարակից օրենքների նախագծերին հավանություն տալու մասին և «Հայաստանի Հանրապետության և Զարգացման ֆրանսիական գործակալության միջև 2022 թվականի նոյեմբերի 17-ին ստորագրված թիվ CAM 1016 01 վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մասին նախագծերը։ 

Առաջին հարցի հիմնական զեկուցողն ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն է, իսկ երկրորդը՝ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը։ 

Նշենք, որ ըստ մեր տեղեկությունների, օրակարգից դուրս, այսօր կառավարության նիստում Փաշինյանն ամփոփելու է երեկ ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նիստի արդյունքները։