Օրը կգա այդ մասին խոսելու․ Աննա Գրիգորյանը՝ կուսակցությունը լքելու, Վահե Հակոբյանի հետ խնդիրների մասին

Օրը կգա այդ մասին խոսելու․ Աննա Գրիգորյանը՝ կուսակցությունը լքելու, Վահե Հակոբյանի հետ խնդիրների մասին

Ուղղակի պետք է հստակ արձանագրել, որ Սյունիքը ներկայացնող պատգամավորները մաս չեն կազմում այս կուսակցությանը, բայց շարունակում են մնալ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ։ Այդ մասին այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը՝ պատասխանելով հարցրին, թե ինչու է դուրս եկել «Վերածնվող Հայաստան» կուսակցությունից։ 

Նա նկատեց՝ լուրերը, թե «Հայաստան» դաշինքը կամզաքանդվում է, կեղծ են, և իրենք, կուսակցությունից դուրս գալով էլ, շարունակում են գործընկերային հարաբերությունները «Վերածնվող Հայաստանի» գործընկերների հետ։ 

«Քանի դեռ մեր երկիրը կանգնած է արտաքին սպառնալիքի առաջ, կարծում եմ՝ տեղին չէ խոսել ներկուսակցական որոշակի տարաձայնությունների մասին։ Պահը կգա, օրը կգա այդ մասին խոսելու»,- ասաց նա։ 

Աննա Գրիգորյանը տեղեկացրեց, որ ինքն ու Արթուր Սարգսյանը կուսակցության ղեկավարի՝ Վահե Հակոբյանի հետ գործակցությունը որոշ ժամանակ առաջ են դադարեցրել, բայց դա որևէ կապ չունի Հակոբյանի նկատմամբ քրեական հետապնդումների հետ։

Մանրամասները՝ տեսանյութում։