ՀԱԿ անդամներին ներկայացրինք վարչապետին անվստահություն հայտնելու մասին մեր պատկերացումները. Մալյան

ՀԱԿ անդամներին ներկայացրինք վարչապետին անվստահություն հայտնելու մասին մեր պատկերացումները. Մալյան

Հասարակական գործիչ Նարեկ Մալյանը գրում է․

«Արթուն ենք շարժման նախաձեռնությամբ Հայ Ազգային Կոնգրեսի գրասենյակում տեղի ունեցավ հանդիպում կուսակցության փոխնախագահներ Լևոն Զուրաբյանի, Արամ Մանուկյանի և վարչության անդամների հետ:

Արթուն ենք շարժման անունից Էդգար Ղազարյանը և Նարեկ Մալյանը ներկայացրեցին վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացի քաղաքական, իրավական և կազմակերպման իրենց պատկերացումները:

Արթուն ենք շարժման հանրային կապերի համակարգող Նարեկ Մալյան»։