Կանադայում թոշակառուն վիճակախաղով շահել է 70 միլիոն դոլար. նա գումարը կտրամադրի Ուկրաինային

Կանադայում թոշակառուն վիճակախաղով շահել է 70 միլիոն դոլար. նա գումարը կտրամադրի Ուկրաինային

Կանադայի Քվեբեկ քաղաքում թոշակառուն վիճակախաղում շահել է ջեքփոթ: Մարսել Լուսյեն շահել է ավելի քան 70 միլիոն դոլարի չափ: Նա խոստացել է գումարի մի մասը փոխանցել պատերազմից հետո Ուկրաինան վերականգնելու համար, գրում է CTV News Montreal-ը։

Նշվում է, որ տղամարդը Lotto Max է խաղացել Մոնրեալում։

Նա նաև ցանկանում է շահած գումարի մի մասն օգտագործել աուտիզմով տառապող մարդկանց օգնելու, ինչպես նաև նավարկության մեկնելու համար: