Իսկ դուք գիտե՞ք՝ երբ և որտեղ է սկիզբ դրվել հարկման համակարգին. աշխարհի ամենահետաքրքիր, անսովոր և տարօրինակ հարկատեսակները

Իսկ դուք գիտե՞ք՝ երբ և որտեղ է սկիզբ դրվել հարկման համակարգին. աշխարհի ամենահետաքրքիր, անսովոր և տարօրինակ հարկատեսակները

Հարկեր՝ գործընթաց, որին մեր կյանքի ընթացքում բախվում ենք բոլորս: Իսկ երբևէ հետաքրքրել է` երբ և ում կողմից է սկիզբ դրվել այս գործընթացին, ի՞նչ հարկատեսակներ են գործել մարդկության պատմության ընթացքում: Եթե այո, ապա մեր նյութը հենց ձեզ համար է:

 

Առաջին hայտնի հարկային համակարգը գործել է Հին Եգիպտոսում մոտավորապես մթա 3000-2800 թթ.: Ամենահին և ամենատարածված հարկման եղանակը ստրկության հարկն էր և տասական հարկը։ Ստրկության հարկը հիմնված էր հարկադիր աշխատանքի վրա, որոնք կատարում էին չափազանց աղքատ գյուղացիները: Այդ ժամանակաշրջանի արձանագրությունները փաստում են, որ փարավոնը կարող էր երկամյա շրջագայություն կատարել թագավորությունում և հավաքագրել տասական հարկերը։

 

Հարկման համակարգի ամենատարօրինակ ձևերից  էր գործում նաև Հին Հռոմում: Հռոմեացիները Գալլերի համար տարին բաժանել էին 14 ամսի, որպեսզի ավել շատ հարկեին:

 

Հին հարկային համակարգ ունեցել է նաև Բաբելոնը։ Ծննդոց գրքում ասվում է, «Երբ բերքը հասնում է դրա մեկ հինգերորդը տուր փարավոնին։ Մնացած չորս հինգերորդը կարող ես պահել սերմի և քո, քո ընտանիքի և երեխաների համար»։

Պարսկաստանում կանոնակարգված և կայուն հարկային համակարգ կիրառվել է Դարեհ Առաջին Մեծի կողմից մթա 500 թվականին։ Պարսկական հարկային համակարգը ամրակցված էր յուրաքանչյուր սատրապության: Տարբեր ժամանակներում, երբ կային 20-30 սատրապություններ, յուրաքանչյուրը գնահատվում էր ըստ իր արտադրողականության։ Հարկերը հավաքագրելը և գանձարան փոխանցելը սատրապի պարտականությունն էր համարվում՝ ծախսերը հաշվարկելուց հետո:

 

Հնդկաստանում տարածքը, որը հայտնի էր իր ոսկով, պետք է տրամադրեր 4,680 տաղանդ արծաթին համարժեք ոսկի։ Եգիպտոսը հայտնի էր իր առատ բերքով։ Դա պարսիկների համար ցորենն էր և այնտեղ վճարում էին 120,000 չափման միավոր ցորեն 700 տաղանդ արծաթի փոխարեն։ Իսլամական օրենքներով կիրառվում է նաև զաքաթը (մուսուլմանական հարկ) և ջիզիեն (նվաճված ոչ մուսուլմանների գլխահարկ)։ Հնդկաստանում այս փորձը սկսվել է կիրառվել 11-րդ դարում։

Պատմության ընթացքում գործել են հարկման ամենատարօրինակ տեսակները, որոնցից մի քանիսը կներկայացնենք ստորև.

  • Վահանի հարկ, որը վճարվում էր ռազմական ծառայության համար։ Կարճ ասած՝ սա ավելի շատ ոչ հարկային վճար էր, քան հարկ։
  • Տալլաք, որը վճարում էին ֆեոդալների ենթակաները։
  • Տասական հարկ, եկեղեցիներին վճարվող հարկային վճար (եկամտի կամ բերքի մեկ տասներորդ մասը)։ Այս հարկը չպետք է շփոթել ժամանակակից համակարգում նույնանուն հարկի հետ, որը գանձվում է կամավոր հիմունքներով։
  • Դենեգելդ, որը գանձվում էր միջնադարում արշավանքների ժամանակ և հետագայում սկսել է օգտագործվել ռազմական ծախսերը ծածկելու համար։
  • Ֆեոդալական հարկ, որը վճարվում է վասալի կողմից իր տիրոջը։
  • Դաշույնի հարկ, որը Անգլիայում փոխարինել է դենեգելդին։
  • Որոշ երկրներում կիրառվում էին պատուհանների, դռների կամ սենյակների հարկեր՝ ներմուծված ապակու և երկաթի սպառման ծավալները կրճատելու համար։
  • Որոշ դեպքերում էլ հարկերն օգտագործվում էին հանրային քաղաքականությանն աջակցելու համար, ինչպիսին են, օրինակ Լոնդոնի գերբնակվածության հարկը (ճանապարհները թեթևացնելու և հանրային տրանսպորտը բարելավելու համար)։
  • Ցարական Ռուսաստանում, կիրառվում էին մորուքի հարկ։