Աղմկոտ սկանդալից հետո Ուիլ Սմիթը մեծ էկրաններ կվերադառնա «Ես լեգենդ եմ» ֆիլմով

Աղմկոտ սկանդալից հետո Ուիլ Սմիթը մեծ էկրաններ կվերադառնա «Ես լեգենդ եմ» ֆիլմով

Հոլիվուդյան դերասան Ուիլ Սմիթը մեծ էկրաններ կվերադառնա «Օսկար» մրցանակաբաշխության ընթացքում սկանդալից հետո, հայտնում է The Sun-ը՝ վկայակոչելով իր աղբյուրին։

Մարտի 28-ին Սմիթն «Օսկար» մրցանակաբաշխության ընթացքում արժանացել է «Լավագույն դերասան» մրցանակին։ Միջոցառման ընթացքում այն վարող Քրիս Ռոքն անհաջող կատակել էր հոլիվուդյան դերասանի կնոջ՝ Ջադա Փինքեթ-Սմիթի մասին, ինչի պատճառով Սմիթը հարվածել էր նրան։

Պարբերականի տեղեկություններով՝ դերասանը կխաղա «Ես լեգենդ եմ» ֆիլմի շարունակությունում։ Նա կկատարի Ռոբերը Նեւիլի դերը, որը պայքարում է ողջ մնալու համար եւ դեղամիջոց է որոնում զոմբիների դեմ հետապոկալիպտիկ Նյու Յորքում։