ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղը փակում եք, արդեն տարածքային համաչափ զարգացում ապահովե՞լ եք․ Գրիգորյան (տեսանյութ)

ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղը փակում եք, արդեն տարածքային համաչափ զարգացում ապահովե՞լ եք․ Գրիգորյան (տեսանյութ)

 

ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղը հնարավոր է փակվի։ Այդ մասին այսօր խորհրդարանում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը։ Նրա խոսքով՝ երբ հանձնաժողովը հիմնադրվում էր, կար հստակ նպատակ` տարածքային համաչափ զարգացումը և սոցիալական խնդիրների վերացումն այդ միջոցով իրականացնել։

«Հիմա այս նպատակն իրականացե՞լ է, որ այդ մասնաճյուղը փակում եք»,- ասաց նա։

Բացի այդ, Աննա Գրիգորյանը նշեց, որ ԿԳՄՍ նախարարը ոչ թե պետք է հաշվարկներից խոսի, այլ՝ կրթության որակը բարձրացնելուց։

«Եթե այդպես է, եկեք դպրոցները փակենք, որ ֆինանսական խնդիրներ չառաջանան։ Այնտեղ մասնաճյուղ եք փակում, որ սոցիալական խնդիրներ առաջ բերե՞ք»,- ասաց Գրիգորյանը։