Պատերազմում զոհված կամ անհետ կորած զինծառայողի բոլոր եղբայրները կազատվեն ծառայությունից (տեսանյութ)

Պատերազմում զոհված կամ անհետ կորած զինծառայողի բոլոր եղբայրները կազատվեն ծառայությունից (տեսանյութ)

Զոհված զինծառայողների 16 եղբայրներ այժմ ծառայում են բանակում, և այս օրենքի ընդունումից հետո նրանք կզորացրվեն։ Այդ մասին այսօր խորհրդարանում ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը՝ ներկայացնելով զինվորական ծառայության մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը։

Նշեց, որ ըստ նախագծի, պարտադիր զինվորական ծառայությունից ազատվում են զոհված և անհետ կորած զինծառայողների բոլոր՝ զորակոչի ենթակա եղբայրներն ու որդիները։ Հիմնական զեկուցողը նշեց, որ այդ տարբերակով զինված ուժերի մարտունակությունը չի ընկնում, քանի որ ամեն զորակոչում նման տղաների թիվը առավելագույնը քսան է։