Զոհը զոհ է, ինչո՞ւ օրենքը բոլոր դեպքերի համար չի նախատեսված․ Թագուհի Թովմասյան

Եթե մենք խոսում ենք զոհի մասին, ապա չպետք է դիտարկենք, թե ինչ հանգամանքում է զինծառայողը զոհվել։ Այդ մասին այսօր խորհրդարանում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը։
Նրա խոսքով՝ անկախ զինծառայողի զոհվելու հանգամանքից ու պատճառից, պետք է նրա եղբայրը կամ որդին ևս ազատվի ծայառությունից։ Որևէ ընտանիքի համար էական չէ, թե ինչ հանգամանքում է զավակը զոհվել։ «Ծնողը չպիտի մտածի՝ որդին թշնամու գնդակից է զոհվել, թե՝ էլեկտրահարվելուց կամ ծառայակցի գնդակից»,- ասաց Թովմասյանը։