Միայն Ապրիլյանի և 44-օրյայի ընթացքում զոհվածների եղբայրնե՞րն են ազատվելու ծառայությունից․ Աբրահամյան (տեսանյութ)

Միայն Ապրիլյանի և 44-օրյայի ընթացքում զոհվածների եղբայրնե՞րն են ազատվելու ծառայությունից․ Աբրահամյան (տեսանյութ)

Միայն Ապրիլյան քառօրյայի և 44-օրյայի ընթացքում զոհված զինծառայողների եղբայրների՞ն է վերաբերում այս նախագիծը։ Այդ մասին այսօր խորհրդարանում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը՝ անդրադառնալով օրենքի նախագծին, ըստ որի՝ զոհված կամ անհետ կորած զինծառայողների եղբայրները կազատվեն ժամկետային զինվորական ծառայությունից։

Պատգամավորը հետաքրքրվեց, թե օրինակ, վթարի հետևանքով մահացած զինծառայողի ընտանիքի անդամները և՞ս կազատվեն ծառայությունից։ Ի պատասխան՝ Հայկ Սարգսյանը պատասխանեց, որ նախագիծը վերաբերում է մարտական ծառայության ժամանակ զոհված, և այլ հանգամանքներում մահացած մեր հայրենակիցների ընտանիքիների վրա։

«Օրենքն ընդհանրական է, այսինքն՝ տարածվում է բոլորի վրա։  ՊՆ-ն առաջարկություն ունի, որ ծառայության ժամանակ դժբախտ դեպքի հետևանքով մահացածի որդին կամ եղբայրը կազատվի ծառայությունից, եթե ընտանիքի միակ արու զավակն է»,- ասաց նա։