Որոշ ուսանողների ուսման վարձը կզեղչվի 20 տոկոսով, նախկին 10 տոկոսի փոխարեն (տեսանյութ)

Արդյոք խրախուսվելու են այն մասնագիտությունները, որոնք մեր պետությունը կարևոր է համարում։ Այդ մասին այսօր խորհրդարանում նման հարց հնչեցրեց ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը՝ դիմելով ՔՊ-ական պատգամավոր Գևորգ Պապոյանին։
Պապոյանը ներկայացնում էր նախագիծ, ըստ որի՝ սոցիալական մի շարք խմբերում (սահմանամերձ համայնքի բնակիչ, սոցիալապես անապահով ընտանիքի անդամ, մարտական գործողությունների մասնակից, և այլն, խմբ․) գնտվող ուսանողներին տրամարվող 10 տոկոս զեղչը պետք է հասցնել 20 տոկոսի։ Ի պատասխան՝ Պապոյանը նշեց, որ կառավարությանը պետք է տալ այդ հարցը, որ նա էլ սուբսիդավորի անհրաժեշտ մասնագիտություններով սովորող ուսանողներին։ Գևորգ Պապոյանը նշեց նաև, որ այս նախագծի իրականացման համար պետբյուջեից կծախսվի մոտ 440-450 մլն դրամ։