Գերմանիայի ԱԳՆ-ում դժգոհության կա կապված ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Բերբոքի առաջադրման հետ

Գերմանիան կարող է կորցնել իր տեղը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, եթե ԱԳ նախարար Աննալենա Բերբոքը նշանակվի Գլխավոր ասամբլեայի նախագահ, գրել է «Der Spiegel»-ը։
Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունը որոշ ժամանակ աշխատել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Գերմանիայի ներկայացուցչությունն ապահովելու համար երկու տարի՝ սկսած 2027 թվականից, գրել է հրատարակությունը։
Սակայն որոշ դիվանագետներ այժմ մտավախություն ունեն, որ Բերբոքի տեղափոխությունը համաշխարհային կազմակերպություն կարող է վտանգել այդ ծրագրերը:
Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամների ընտրությունները տեղի կունենան 2026 թվականի կեսերին, որտեղ Գերմանիան, Ավստրիան և Պորտուգալիան կառաջադրվեն արևմտյան պետություններին վերապահված երկու տեղերի համար, գրել է «Der Spiegel»-ը։
«Այնուամենայնիվ, Բերբոքի՝ ՄԱԿ-ի ԳԱ նախագահ նշանակվելը կարող է հանգեցնել ձայների կորստի Գլոբալ հարավից, որոնք ազդում են քվեարկության արդյունքների վրա՝ նրա հակառուսական և իսրայելամետ հռետորաբանության պատճառով»,- գրել է թերթը: