Խաչատուրյան քույրերի հայրը հետմաhու մեղավոր է ճանաչվել․ մանրամասներ

Մոսկվայի Բուտիրսկի դատարանը վճռել է, որ Միխայիլ Խաչատուրյանը՝ իր սպանության համար մեղադրվող երեք քույրերի հայրը, մեղավոր է դուստրերի նկատմամբ սիստեմատիկ բռնության համար։
Նրա դեմ հարուցված քրեական գործը կարճվել է մահվան պատճառով։
Դատարանը գտել է, որ Խաչատուրյանը կատարել է անչափահասների նկատմամբ հանցագործություններ, որոնք հանգեցրել են ծանր հետևանքների, նաև ապօրինի պոռնկագրական նյութեր է պատրաստել։
2018 թվականի հուլիսին Մոսկվայում աղմկահարույց սպանություն էր տեղի ունեցել. երեք քույրեր դանակով և մուրճով բազմաթիվ հարվածներ էին հասցրել հորը՝ Միխայիլ Խաչատուրյանին։
Հետաքննությունը նրանց գործողությունները որակել էր որպես սպանություն, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ։